Ծանր հիվանդ Բորիս Մոիսեեւը զրկվել է ամբողջ ունեցվածքից
Բորիս Մոիսեեւը երկար ժամանակ կապի մեջ չի մտնում մամուլի հետ։ Պարզվել է, որ երկու անգամ կաթված ստացած արտիստի հետ կապ հաստատել չի կարող նույնիսկ հարազատ եղբայրը՝ Մարքս Տոլկաչը։
Ազգականի կարծիքով, որը բնակվում է Կանադայում, երգչին ընտանիքից հատուկ հեռու է պահում նրա տնօրեն Սերգեյ Գորոխը:
Ավագ եղբայրը պետք է դառնար Մոիսեեւի ժառանգորդը, սակայն պարզվել է, որ աստղի ունեցվածքն արդեն օտար մարդկանց է բաժին հասել։ Բորիս Միխայլովիչի մոսկովյան բնակարանը 2020 թվականի օգոստոսից վերաձեւակերպվել է Գորոխի անունով։
«Բորիսն ուներ նկարներ, հուշանվերներ, հնաոճ իրեր։ Բայց ինչպես ես լսել եմ, Գորոխն այդ ամենը վաճառել է։ Բորիսի տանն արդեն ոչինչ չկա», - «Ты не поверишь!» հաղորդման եթերում հայտարարել է Տոլկաչը։