Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օժանդակության տրամադրման հարցում վերահսկողությունը պատշաճ չի եղել
ՏեսանյութերՈրոշակի դադարից հետո, Արցախը կրկին աջակցություն կստանա ԱՄՆ-ից: Ընդունված փաստաթղթով 45 մլն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին, 2 մլն՝ Արցախին: Այստեղ սակայն, ոչ այնքան կարևոր է գումարի չափը, որքան այն երևույթը, որ Վաշինգտոնը առաննձին կետով անդրադառնում է Լեռնային Ղարաբաղին:
Ադրբեջանական լոբբին բնականաբար ջղաձգվում է այս քայլից, չէ որ նրանց գլխավոր նպատակն է աշխարհին համոզել, որ Լեռնային Ղարաբաղ տեղանուն էլ չկա, իրենց պատկերացմամբ դա Ադրբեջանի տարածքի մի մասն է: Իսկ Ամերիկայում հայկական կազմակերպությունները Արցախին հատկացված օգնությամբ իրենց աշխատանքն ավարտված չեն համարում: Փորձում են պատասխան ստանալ Սպիտակ տնից՝ ինչու է Բաքուն շարունակում ամերիկյան ռազմական օգնություն ստանալ ու ինչու ըստ արժանվույն չդադապարտվեց 2020-ին Արցախում Բաքվի իրականացրած ագրեսիան: