Սարգիս Ադամյանի գոլը նպաստեց «Բրյուգե»-ի հաղթանակին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը շարունակում է հաջող ելույթները «Բրյուգե»-ի կազմում:
Բելգիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Բրյուգե»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Գենկ»-ին և առավելության հասավ 3:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և հանդիպման 74-րդ րոպեին խփած գոլով նպաստեց «Բրյուգե»-ի հաղթանակին: Ադամյանը «Բրյուգե»-կազմում անցկացրած 8 խաղում խփում է արդեն իր 5-րդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Բրյուգե»-ն մրցաշարային աղյուսակում 2-րդն է և ունի 66 միավոր: Առաջատար «Ռոյալ Ունիոն»-ը վաստակել է 71 միավոր: