7 անհայտ փաստ Հալոուինի մասին
«Ամենասարսափելի» տոնը նշում են Ամերիկայում ավելի քան 200 տարի:
Ամենրիկացիներն այս տոնը շատ են սիրում, դեռ շաբաթներ առաջ նրանք պատրաստում են հագուստներ, գնում քաղցրավենիք և զարդարում են դդումը:
1.Տոնը սկսել են նշել 1800-ական թվականներին, երբ Շոտլանդիայի և Իռլանդիայի կայսրերն իրենց ազգային տոնը սկսեցին նշել ԱՄՆ-ի տարածքում: Ապա Աֆրիկայից Ամերիկա գաղթածներն իրենց ներդրումն ունեցան տոնի կայացման մեջ: Նրանց նախաձեռնությամբ սև կատուն, կրակը և մոմերը դարձան Հալոուինի խորհրդանիշ:
2.Տոնի անվանումը համընկնում է ամերիկյան անգլերենի All Hallow's Eve` Բոլոր սրբերի օր անվան հետ:
3.Հալոուինը կոմերցիոն առումով ամենահաջողված տոնն է Ամերիկայում: Այդ օրվա համար ամերիկացիները ծախսում են ավելի քան 6 մլրդ դոլար:
4.Աղջիկները հավատում են, որ կարելի է տեսնել ապագա ամուսնու դեմքը, եթե մոմերով լուսավորված դդումի վրա պահես թաց սպիտակ սավան:
5.Կա ևս մեկ ավանդույթ, եթե Հալոուինի գիշերը, ուղիղ կեսգիշերին, նայես հայելու մեջ, էլի հնարավոր է տեսնել ապագա ամուսնու կերպարը:
6.Ոչ բոլորն են այդ օրն ուրախանում, օրինակ Մեքսիկայում այդ օրը նշում են որպես Մահացածների օր և այցելում են իրենց հարազատների գերեզմաններին:
7.1926թ Հալոուենի օրը մահացավ աշխարհի ամենահայտնի «հրաշագործներից» մեկը` Գարի Գուդին, ով հայտնի էր հանդերձյալ աշխարհի հետ կապեր հաստատելով: Շատերը կարծում են, որ Հալոուինի օրը նրա մահը բոլորովին պատահական չէր: