Սպանախն ու լոբին կարող են իջեցնել զարկերակային ճնշումը
Ամերիկացի սննդաբանները նշել են այն մթերքները, որոնք կարող են օգնել զարկերակային բարձր ճնշման դեմ պայքարում։
Սննդաբան Տրիստա Բեսթը ասում է, որ սպանախը, կաղամբը և լոբին հատկապես օգտակար են արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար: Դրանցում պարունակվող մագնեզիումը մեծացնում է օրգանիզմում ազոտի օքսիդի արտադրությունը, որը հանգստացնում է արյան անոթները և նորմալացնում արյան հոսքը։
Ջանեթ Քոլմենի խոսքով՝ մեկ այլ մթերք, որն օգտակար է արյան ճնշումն իջեցնելու համար, յուղոտ ձուկն է։ Օմեգա-3 ճարպաթթուների շնորհիվ ձկները, ինչպիսիք են սաղմոնը կամ սկումբրիան, բարելավում են սրտի աշխատանքը: Journal of Nutrition ամսագրում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շաբաթական երեք անգամ սաղմոն ուտելը կարող է նվազեցնել արյան ճնշումը:
Քոլմանը խորհուրդ է տալիս նաև կաթ և մածուն խմել: «Կաթն ու մածունը հարուստ են սպիտակուցներով և կալցիումով, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջության համար։ Բայց դրանք պարունակում են նաև կալիում, որն օգնում է իջեցնել արյան ճնշումը»,- ասել է բժիշկը:
Դիետոլոգ Ռեյչել Ֆայնի խոսքով՝ ավոկադոն նույնպես շատ օգտակար է արյան ճնշումը նորմալացնելու համար՝ կալիումի մեծ քանակության պատճառով։ «Կալիումը գործում է մագնեզիումի պես. այն հանգստացնում է արյան անոթները և ապահովում է ավելի ազատ արյան հոսք», – ասել է Բեսթը իր գործընկերոջը և ավելացրել, որ բանանը նույնպես հարուստ է կալիումով և կարող է օգտակար լինել արյան բարձր ճնշման դեմ պայքարում:
Բացի այդ, փորձագետները մեջբերել են Experimental and Therapeutic Medicine ամսագրում կատարված հետազոտությունը, որը ենթադրում է, որ սխտորը ևս կարող է նվազեցնել արյան ճնշումը: