Բրիտանիան գովազդ է գնել ռուսական սոցիալական ցանցերում
Բրիտանական իշխանությունները ռուսների շրջանում Ուկրաինայի նկատմամբ իրենց դիրքորոշումը խթանելու համար գովազդ են գնել VKontakte սոցիալական ցանցում, հաղորդում է Sunday Telegraph-ը։
Նրա խոսքով, Բրիտանիայում ստեղծվել է հատուկ կառույց՝ կառավարական տեղեկատվական ստորաբաժանում (Government Information Cell, GIC), որի նպատակն է պայքարել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման դեմ։ Նշվում է, որ ստորաբաժանումը ստեղծվել է արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսի ցուցումով, աշխատակիցներ են հավաքագրվել նրա նախարարությունից, ինչպես նաև պաշտպանության և ներքին գործերի նախարարություններից։
Պարբերականը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ռուսներին ավելի վաղ դիմել էր ռուսերենով, նրա կոչը դիտել է ավելի քան 8 միլիոն մարդ։ Սակայն Բրիտանիայում հասկանում են, որ Ռուսաստանում «հասարակ մարդիկ» դժվար թե կարեւորեն բրիտանական ԱԳՆ-ի կամ պաշտպանության նախարարության պաշտոնական հաշիվների խոսքերը, գրում է թերթը։
Նրա խոսքով՝ նման մարտավարությունը նշանակում է, որ Ջոնսոնի ելույթը կարող է հայտնվել այն մարդկանց մոտ , ովքեր «երբեք չէին մտածի» տեղեկություններ փնտրել բրիտանական կառավարության կարծիքի մասին։