Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել
Թայվանի կենտրոնական հատվածում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է սեյսմոլոգիական ծառայությունը, որը ստորգետնյա ցնցումներ է գրանցել տեղական ժամանակով 23:23-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նանտոու քաղաքից 29,4 կմ հեռավորության վրա, իսկ օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: