Պապիկյանն անդրադարձել է վերջին օրերին ՊՆ մի քանի զորամասերում տեղի ունեցած դեպքերին
ՏեսանյութերՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում էունեցել N զորամիավորման կազմի հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Զինուժ մեդիայից»։
Նշվում է, որ նախարարն անդրադարձել է վերջին օրերին ՊՆ մի քանի զորամասերում տեղի ունեցած դեպքերին։
Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներումկարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է։
ՊՆ նախարարը ծանոթացել է նաև Ներքին Հանդում տիրող իրավիճակին։
Հիշեցնենք, որ ՊՆ-ից հայտնեցին, որ մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում։