Գուտերեշն Ուկրաինայում սովի «փոթորկի» վտանգ է տեսնում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով գլոբալ պարենային համակարգի փլուզման և սովի «փոթորկի» վտանգ է տեսնում:
Գուտերեշը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները արդեն խաթարել են մատակարարման շղթաները, դրա համար էլ տեղի է ունենում վառելիքի, սննդամթերքի և տրանսպորտի գների կտրուկ աճ։ Նա ասել է, որ պետք է արվի հնարավորը՝ կանխելու վերահաս սովը և գլոբալ պարենային համակարգի փլուզումը: