17 մարդ է տուժել Թուրքիայում ավտովթարի հետևանքով
Թուրքիայի լեռնային թունելում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 17 մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
«Բոլուի լեռնային թունելում տեղի ունեցած շղթայական վթարի հետևանքով տուժել է 17 մարդ, որոնցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել։ Տուժածները հոսպիտալացվել են»,- Twitter-ում գրել է Քոջան։
Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության տասը մեքենա։