Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր. կա նաև արծաթե մեդալ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներից երկուսը կրկին մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանն օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ նժույգ-թափերի վարժությունում Հարություն Մերդինյանը նվաճել է արծաթե մեդալ:
Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից ԱրթուրԴավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, ՎահագնԴավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկուոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ:
Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որին Հայաստանը չի մասնակցի: