Արդիականացվել է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը
Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի պահման ավազանը։ Տեղեկացնում է Հայաստանի կառավարությունը։
2022 թ.-ի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկման նպատակով 2021 թ.-ի ընթացքում մշակվել է անհրաժեշտ իրավական բազա։ Շուկայի ազատականացման և շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման ծրագիրն անցել է փորձարկման բոլոր փուլերը։