Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մարտի 21-27-ը տեղի կունենա գեղասահքի աշխարհի առաջնությանը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։
Հայաստանը կներկայացնի միայն Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի մրցաշարին: