Դոնեցկի զինվորականներն ազատագրել են 98 բնակավայր
Մարտի 19-ի դրությամբ Դոնեցկի ժողովրդական Հանրապետության զինվորականները հանրապետության տարածքում ազատագրել են 98 բնակավայրեր, հայտնում է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը։
«2022 թվականի մարտի 19-ի դրությամբ ԴԺՀ զորքերի մի խումբ ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող 98 բնակավայր, այդ թվում՝ Ուգլեդարը»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ։