«Ամաչում եմ դստերիցս»․ Սքարլեթ Յոհանսոնը պատմել է իր վնասակար սովորության մասին
Դերասանուհի Սքարթել Յոհանսոնը խոստովանել է, որ դեռասահության տարիքում չարաշահել է նիկոտինը։
37-ամյա կինոաստղը հայտնել է, որ ինքը մինչ այժմ ամաչում է այն պատճառով, որ այդքան վաղ է սկսել ծխսել։ Երբ նա դեռ դեռահաս է եղել, կարծել է, թե դա իրեն ինքնավստահություն է հաղորդում։ Սակայն «Լյուսի» ֆիլմի աստղն իր օրինակով հերքել է այդ միֆը։
«Դուստրս, հնարավոր է, հարցրել է ինձ այդ մասին։ Ես ծխում էի, երբ ավելի երիտասարդ էի, բայց ես շատ եմ ամաչում։ Երեխաները չպետք է իմանան իմ վատ անցյալի մասին։ Ես այդպես էլ չեմ կարողացել խոստովանել նրան։ Այո՛, ես կարծում էի, թե դա լավ է։ Հույս ունեմ՝ նա երբեք նման միտք չի ունենա»,- նշել է Յոհանսոնը։
Ընդ որում, դերասանուհին վստահ է, որ եթե երախաներին արգելի ծխել, նրանք դա անելու են ի հակառակ իրեն։ «Ես նախընտրում եմ երեխաների հետ չխոսել ինչ-որ բանի մասին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ինձ չեն հարցրել այդ մասին։ Հակառակ դեպքում ես կարող եմ ավելի շատ վնասել, քան կարող էր լինել»,- վստահեցրել է Սքարլեթը։