Քորթնի Քարդաշյանի փեսացուն ու «The Samples» խումբը․ հայտնի են երաժիշտների անունները, որոնք ելույթ կունենան «Օսկարին»
Կինեմատոգրաֆիայի ոլորտում ամենասպասված մրցանակաբաշխությանը՝ «Օսկարին» հաշված օրեր են մնացել։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա մարտի 27-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Այն կվարեն Էմի Շումերը, Վանդա Սայքսը եւ Ռեջինա Հոլը։ Մեկ ամիս առաջ հրապարակվել էին գլխավոր կինոմրցանակի հավակնորդների անունները։
Այժմ արդեն «Օսկար» մրցանակաբաշխության պրոդյուսերները հայտարարել են արտիստների անունները, որոնք այս տարի ելույթ կունենան բեմում։ Նրանց ցանկում են Քորթնի Քարդաշյանի փեսացուն՝ «Blink-182» խմբի թմբկահար Թրեւիս Բարքերը, «The Samples» խումբը, երգչուհի Շեյլա Ի․-ն եւ ամերիկացի հայտնի դաշնակահար Ռոբերը Գլասպերը։
Ելույթ կունենա նաեւ ԱՄՆ-ում հայտնի դիջեյ DJ D-Nice-ը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում կազմակերպիչները կլրացնեն երգիչների ցանկը։