Սիրիայի նախագահը երկար դադարից հետո առաջին անգամ այցելել է ԱՄԷ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ եւ հանդիպել ԱՄԷ-ի փոխնախագահ եւ վարչապետ, Դուբայի էմիր Նորին Մեծություն Շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ, հայտնում է ՍԱՆԱ-ն:
Հանդիպման ընթացքում շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը ողջունել է նախագահ ալ-Ասադի եւ նրան ուղեկցող պատվիրակության այցը երկու երկրների եղբայրական հարաբերությունների շրջանակներում՝ անկեղծ մաղթելով Սիրիային եւ նրա ժողովրդին, որպեսզի անվտանգությունն ու խաղաղությունը տիրեն երկրի բոլոր մասերում, իսկ կայունությունն ու բարգավաճումը տիրեն ամբողջ տարածաշրջանում:
Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հարաբերությունները երկու երկրների միջեւ եւ երկկողմ համագործակցության շրջանակի ընդլայնման հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսական, ներդրումային եւ առևտրային մակարդակներում՝ ի շահ երկու եղբայրական ժողովուրդների։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սա Սիրիայի նախագահի առաջին այցն է ԱՄԷ երկրում պատերազմի բռնկումից հետո: