«Բավարիան» պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել «Այաքսի» 19-ամյա խաղացողի համար
Ամստերդամի «Այաքսի» եւ Նիդեռլանդների հավաքականի 19-ամյա խաղացող Ռայան Գրավենբերխը մոտ է Գերմանիայի չեմպիոն «Բավարիա» տեղափոխվելուն։ Մյունխենյան ակումբը պատրաստ է հոլանդացի կիսապաշտպանի համար վճարել 25 միլիոն եվրո, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը Ամստերդամում հետեւել է Ռայան Գրավենբերխի խաղին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման ժամանակ։ «Այաքսը» 0։1 հաշվով պարտվել էր պորտուգալական «Բենֆիկային»։
Ռայան Գրավենբերխը «Այաքսի» սան է։ Նիդեռլանդների ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 25 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։