Մտափոխվել է․ արքայազն Հարին կանի ամեն ինչ՝ Եղիսաբեթ Երկրորդի հասցեին քննադատությունից խուսափելու համար
Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պարբերաբար սթրեսի է ենթարկվում։ Նախ նրա միջնեկ որդին՝ արքայազն Էնդրյուն, հայտնվեց սկանդալի կենտրոնում, որը կապված է Ջեֆրի Էպշտեյնի հետ, ավելի ուշ նրա թոռը՝ արքայազն Հարին, կնոջ՝ Մեգան Մարքլի հետ լքեց Մեծ Բրիտանիան։ Ամիսներ անց կյանքից հեռացավ Ձերդ գերազանցության ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը։ Գաղտնիք չէ, որ թագուհին ամուսնու մահվան պատճառով լուրջ ապրումներ է ունեցել։ Բացի այդ՝ Եղիսաբեթն այժմ լավագույն վիճակում չէ․ վերջերս նա հիվանդացել էր կորոնավիրուսով։
Այդ իրադարձություններն արքայազն Հարիին ստիպել են իրավիճակին այլ կերպ նայել։ Նա հարթել է հարաբերությունները հոր՝ արքայազն Չարլզի հետ, ինչպես նաեւ խոստացել է իր կենսագրական գրքում փորձել խուսափել քննադատությունից Եղիսաբեթ Երկրորդի հասցեին։ Այս մասին, որ արքայադուստր Դիանայի կրտսեր որդին պատրաստվում է բացահայտել Բուքինգհեմյան պալատի բոլոր գաղտնիքները, հայտնի է դարձել 2021թ․-ին։
«Հարին մշտապես վերստուգում է գրածը՝ համոզվելու համար, որ դրանում չկա նյութ, որը կարող էր Եղիսաբեթ Երկրորդին կամ նրա կառավարությունը բացասական տեսանկյունից ներկայացնել»,- նշել է Օմիդ Սքոբին։ «Հարին ցանկանում է ցույց տալ, որ Եղիսաբեթ Երկրորդը հիանալի մարդ է»,- հայտարարել է Սասեքսի դուքսի ու դքսուհու հայտնի կենսագրականի հեղինակը։
«Ես վստահ եմ, որ մամուլը լրջորեն սխալվում է գրքի բովանդակության հարցում։ Հազիվ թե Հարին ցանկանա գցել միապետության համբավը»,- նշել է Օմիդը։ Նրա խոսքով՝ արքայազնի ինքնակենսագրական գիրքը կենտրոնացած կլինի նրա անձանական պատմության վրա։