Հայաստանի 3 մարզիկ՝ Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում մարտի 20-ին մեկնարկելիք Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնին, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Այն հետաձգվել էր մեկ տարով կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Հայաստանը կներկայացնեն ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հայկ Հովհաննիսյանը, աշոցքցի դահուկավազորդներ Անգելինա Մուրադյանը եւ Սպարտակ Ոսկանյանը մարզիչներ Էդգար Սողոմոնյանի եւ Ալլա Միքայելյանի ղեկավարությամբ։
Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև: Մրցումներին կմասնակցեն 14-18 տարեկան տղաներ և աղջիկներ:
Փառատոնը կավարտվի մարտի 26-ին: