Պե՞տք է անհանգստանալ․ Ջուլիա Ֆոքսը խոսել է Քանյե Ուեսթի սպառնալիքների մասին
Քանյե Ուեսթի եւ Փիթ Դեւիդսոնի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Ժամանակին մտերիմ ընկերները վիճել են, եւ պատճառը Քիմ Քարդաշյանն է։ Եվ եթե Փիթը ձգտում է համացանցում շատ չխոսել, Քանյե Ուեսթը պարբերաբար անդրադառնում է նրան։
Ռեփերը հաճախ է սպառնում նախկին կնոջ նոր սիրելիին, իսկ տեսահոլովակներից մեկում նա բառացիորեն «թաղել» էր նրան։ Քանյեի նախկին ընկերոհին՝ ուլիա Ֆոքսը, պատմել է՝ արդյոք հարկավո՞ր է անհանսգատնալ Փիթի անվտանգության համար։
Նրա խոսքով՝ Քանյեն նույնիսկ «մրջյուն չի տրորի»։ Ռեփերի նախկին ընկերոհին պատմել է, որ միշտ աջակցելու է նրան։ «Ես պարզապես մտածում եմ, որ դա նրա ստեղծագործական արտահայտումն է»,- Ֆոքսի խոսքերը մեջբերել է TMZ-ն։
«Ես գիտեմ, որ դա ագրեսիվ է, բայց չեմ կարծում, որ նույնիսկ եթե բանը հասնի նրանց հանդիպմանը, Քանյեն կկարողանա վնասել նրան»,- հավելել է Ջուլիան։ Նա նաեւ նշել է, որ զանգում է Քանյեին՝ նրա վիճակի մասին ավելին իմանալու համար։