Չարլզն է մեղավոր, որ ես միայնակ եմ մնացել. Շիլա Ֆերգյուսոն
74-ամյա Շիլա Ֆերգյուսոնը եղել է 1970-ականներին բավական հայտնի «The Three Degrees» խմբի անդամ։ Դիսկո երաժշտությունն այդ տարիներին հանրահայտ էր ոչ միայն ԱՄն-ում, այլեւ Մեծ Բրիտանիայում։ Ժամանակին տրիոյին հրավիրել էին արքայազն Չարլզի 30-ամյակին, որի ընթացքում Շիլան գործընկերների հետ մի քանի կոմպոզիցիա է կատարել։
Երգչուհու խոսքով՝ դրանից հետո ինքն ընկերացել է Եղիսաբեթ Երկրորդի ավագ որդու հետ․ նրանք բավական մտերմացել են։ Հիմա, սակայն, Daily Mail-ի լրագրողները պնդում են, որ Ֆերգյուսոնը վիրավորվել է արքայազնից։ Նա վստահ է, որ հենց Չարլզն է մեղավոր, որ ինքը միայնակ է մնացել եւ այսպես էլ ընտանիք չի կազմել։
«Նա ամբողջությամբ ոչնչացրել է իմ անձնական կյանքը։ Եվ երբ մենք հաջորդ անգամ հանդիպենք, ես անհապաղ նրան կասեմ այդ մասին»,- Շիլայի խոսքերը մեջբերել են լրագրողները։ Ֆերգյուսոնի խոսքով՝ Չարզլի հետ իր մտերիմ ընկերության մասին իմացել են շատ տղամարդիկ, եւ դա վախեցրել է նրանց։ Երգչուհին պնդում է, որ այդ պատճառով ինքը միայնակ է մնացել։ Այժմ արդեն երգչուհին փորձում է իր սիրուն գտնել ծանոթությունների կայքում։
«Հիշում եմ, մի անգամ փորձեցի երիտասարդ տղամարդու դիսկոտեկում պարի հրավիրել։ Սակայն նա հրաժարվեց՝ հայտարարելով, որ չի կարող պարել արքայազն Չարզլի սիրելիի հետ»,- հիշել է Շիլան։ Նա հավելել է, որ շատերն էին վստահ, որ ինքն ու բրիտանական գահի ժառանգորդը սիրավեպ ունեն։ Սակայն իրականում իրենց միայն ընկերական հարաբերություններ են կապել։