Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 32 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում մարտի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 32 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422286-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2416 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 949 129 է:
Փաստացի այս պահին բուժվում է 27482 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 409 271 անձ` վերջին մեկ օրում 81 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8593 է: