Ապրիլին Երևանը կհյուրընկալի ֆրանսիացի փոփ աստղ Garou-ին. Երգիչը մայրաքաղաքում երկու մենահամերգ կունենա
Ապրիլին Երևանը կհյուրընկալի ֆրանսիացի փոփ աստղ Garou-ին։ Երգիչը մայրաքաղաքում երկու մենահամերգ կունենա։
Համերգին ընդառաջ Գարուն տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին՝ նշելով որ շատ ուրախ է, որ համերգներով հանդես է գալու Հայաստանում։ «Անհամբեր սպասում եմ իմ հերթական այցին Երեւան»,- նշել է նա:
Համերգները տեղի կունենան ապրիլի 21-ին եւ 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Համերգի ծրագրում կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն եւ ամենահայտնի հիթերը ֆրանսերենով և անգլերենով, որոնց թվում «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance»։