Աշխարհի ամենաերկար մեքենայի երկարությունը ռեստավրացիայից հետո հասել է 30,52 մետրի և գերազանցել սեփական ռեկորդը
Աշխարհի ամենաերկար մեքենայի երկարությունը ռեստավրացիայից հետո հասել է 30,52 մետրի և գերազանցել սեփական ռեկորդը, հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ American Dream սուպերլիմուզինը ստեղծվել է ավտոմոբիլային դիզայներ Ջեյ Օրբերգի կողմից 1986թ․ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքում եւ մտել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մեքենա։ Մեքենայի սկզբնական երկարությունը՝ հագեցած 26 անիվներով եւ երկու ութ մխոցանի V8 շարժիչներով, կազմել է 18,28 մետր։ 75 հոգու համար նախատեսված մեքենան ունի ջակուզի, մինի գոլֆի դաշտ, ուղղաթիռ եւ լողավազան։
Հետագայում Օրբերգը լիմուզինի երկարությունը հասցրել է 30,5 մետրի։ Վերջին հաշվով մեքենան աճուրդի է հանվել eBay-ում և երկու անգամ փոխել է տիրեջը։ Ընդ որում, գործարքի գինը չի բացահայտվում։