Եգոր Կրիդը որոշել է տղամարդկանց համար կոսմետիկա արտադրել
27-ամյա երգիչ Եգոր Կրիդը որոշել է աջակցել ռուս տղամարդկանց դժվարին պահին, երբ արևմտյան կոսմետիկայի շատ ապրանքանիշեր ժամանակավորապես կամ ընդմիշտ լքել են Ռուսաստանը։
Կրիդն իր էջում հայտնել է, որ տղամարդկանց համար կոսմետիկայի հատուկ շարք է մշակում։ Արտիստը նախատեսում է թողարկել լվացվելու համար միցելյար ջուր, տոնիկ և դեմքի շիճուկ:
Եգորն իր վրա կփորձարկի բոլոր միջոցները։
«Հենց թողարկենք, կօգտագործեմ»,- խոստանում է երգիչը։ Կրիդը բացել է իր կոսմետիկ Kreed Cosmetics ապրանքանիշն անցած աշնանը։
Muz-TV-ի փոխանցմամբ՝ ընկերությունը պատկանում է Beauty Creations ապրանքանիշի սեփականատեր Մարինա Նազարովային և Կրիդին հավասար բաժնետոմսերով՝ 50/50: