Պուտինը և Մակրոնը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախագահների հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 10 րոպե։