ԱՄՆ-ն ավելի քան 300 կենսալաբորատորիա է տեղակայել, որոնցից շատերը գտնվում են ԽՍՀՄ նախկին հանրապետություններում․ Լավրով
ԱՄՆ-ն ավելի քան 300 կենսալաբորատորիա է տեղակայել, որոնցից շատերը գտնվում են ԽՍՀՄ նախկին հանրապետություններում։ Այս մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Պենտագոնի տեսանկյունից Ուկրաինան, հնարավոր է, ամենախոշոր նախագիծն է։ «Մեզ անհրաժեշտ է մեխանիզմ, որը թույլ կտա արձագանքել, թույլ կտա հասնել թափանցիկության այս ռազմակենսաբանական գործունեության մեջ՝ որտեղ էլ լինի՝ մեր տարածքում, թե դրա սահմաններից դուրս»,- ասել է նա։
Լավրովը հայտնել է, որ Մոսկվան այս հարցը քննարկի կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում, քանի որ դա ակնհայտ սպառնալիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության համար։