Կանադան լիովին պատվաստված ճամփորդողների համար կչեղարկի Covid-19-ի բացասական թեստի պահանջը
Կանադան նախատեսում է լիովին պատվաստված ճամփորդողների համար սահմանին չեղարկել Covid-19-ի թեստի պահանջը, գրել է Politico-ն։
Առողջապահության նախարար Ժան-Իվ Դյուկլոն հայտարարել է, որ ապրիլի 1-ից կառավարությունը կչեղարկի այդ պահանջն այն մարդկանց համար, ովքեր գալիս են երկիր օդային, ցամաքային կամ ծովային տրանսպորտով։
«Պատվաստման բարձր մակարդակը եւ հանրային առողջապահության միջոցների պահպանումը մեզ օգնեցին օմիկրոնի ալիքի գագաթնակետի ժամանակ,- ասել է Դյուկլոն լրագրողներին։- Այժմ մենք մտնում ենք այս համավարակի հաղթահարման անցումային փուլ»։
Կանադան նախկինի պես մասնակի պատվաստվածներից եւ չպատվաստվածներից պահանջելու է Covid-19-ի բացասական թեստի վկայական ներկայացնել։