Սվետլանա Լոբոդան մեկնաբանել է լուրերը, թե Մալթայի քաղաքացիություն ունի
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Մալթայի քաղաքացիություն ունի եւ հրաժարվել է Ուկրաինայի անձնագրից։ Երգչուհին տեսահոլովակ է նկարահանել եւ այն հրապարակել սոցիալական ցանցերում։ Սվետլանան առանց դիմահարդարման է, ակնհայտ այտուցված աչքերով ու դեմքով։
Նա հերքել է լուրերն այն մասին, որ այլ երկրի քաղաքացի է դառնում եւ տեղադրել է ուկրաինական անձնագրի լուսանկարը։ «Ես միշտ միայն մի քաղաքացիություն եմ ունեցել, ունեմ եւ կունենամ՝ ուկրաինական»,- գրել է Լոբոդան։
Մի քանի օր առաջ «ФАН»-ը, վկայակոչելով պրոդյուսեր Կիրիլ Չիբիսովի խոսքերը, հայտնել է, թե արտիստը հրաժարվել է ուկրաինական անձնագրից։
Տեսանյութը՝ այստեղ: