Հարավային Աֆրիկայի նախագահը մեղադրել է ՆԱՏՕ-ին ուկրաինական ճգնաժամի հրահրման մեջ
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ՆԱՏՕ-ին մեղադրել է ուկրաինական ճգնաժամի հրահրման մեջ, հայտնում է Fox News-ը։
Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ռամաֆոսան ասել է, որ պատերազմից, որը մղվում է արդեն չորրորդ շաբաթը, կարելի էր խուսափել, եթե ՆԱՏՕ-ն չընդլայնվեր դեպի արեւելք: «Պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ լսեր իր առաջնորդների եւ պաշտոնյաների նախազգուշացումներն այն մասին, որ իր ընդլայնումը դեպի արեւելք ավելի շատ, այլ ոչ թե պակաս անկայունության կհանգեցնի տարածաշրջանում»,- ասել է Ռամաֆոսան:
Նա հստակեցրել է, որ Հարավային Աֆրիկան «չի կարող համակերպվել ուժի կիրառման եւ միջազգային իրավունքի խախտման հետ»։ «Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ մենք շատ թշնամական դիրքորոշում ենք որդեգրել Ռուսաստանի նկատմամբ։ Մոտեցումը, որը մենք պատրաստվում ենք որդեգրել (դրա փոխարենը) երկխոսության անհրաժեշտությունը պնդելն է»,- ասել է նա՝ հավելելով, որ «գոռոց-գոչոցը չի օգնի վերջ դնել այս կոնֆլիկտին»:
Նա նշել է, չի ցանկանում որեւէ մեկի կողմը բռնել, քանի որ դա կվնասի իր երկրի՝ որպես հնարավոր միջնորդի դերին: Նա հիշեցրել է, որ Հարավային Աֆրիկան համանման դեր է խաղում Հյուսիսային Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարիի միջեւ հակամարտությունում: