Քիմ Քարդաշյանի ընկերը չեղարկել է իր թռիչքը տիեզերք
Ամերիկացի միլիարդատիրոջ «Blue Origin» տիեզերական ընկերությունը չեղարկել է թռիչքը մասնակիցներից մեկի` 28-ամյա Փիթ Դևիդսոնի հրաժարվելու պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը։
«New Shepard թռիչքը հետաձգվել է մինչեւ մարտի 29-ինը։ Փիթ Դեւիդսոնը չի կարողանա միանա մեր՝ թվով 20-րդ առաքելությանը։ Մենք մոտակա ժամանակաշրջանում կհայտնենք վեցերորդ անդամի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է Դեւիդսոնը հրաժարվել թռիչքից եւ որքան է վճարել թռիչքի համար։
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Saturday Night Live-ի հաղորդավար Դեւիսոնը տիեզերք կթռչի Blue Origin-ի 20-րդ առաքելության կազմում։