Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական 11 բանկերի եւ պետական կառույցների դեմ
Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական 11 բանկերի եւ պետական կառույցների դեմ, ասվում է ԱԳ նախարար Մարիս Փեյնի հայտարարության մեջ։
«Այսօրվա ցուցակը ներառում է Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամը եւ ՌԴ ֆինանսների նախարարությունը: Պատժամիջոցների ցանկում Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներառումից հետո Ավստրալիան այժմ թիրախավորում է բոլոր ռուսական պետական կառույցները, որոնք պատասխանատու են Ռուսաստանի սուվերեն պարտքի թողարկման եւ կառավարման համար,- ասել է նա:- Ռուսաստանի բանկային ակտիվների մեծ մասն այժմ մեր պատժամիջոցների տակ են, ինչպես նաեւ՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնք կառավարում են Ռուսաստանի սուվերեն պարտքը»։
Փեյնը հայտարարել է նաեւ նոր պատժամիջոցների մասին ռուս գործարարներ Վիկտոր Վեկսելբերգի եւ «Ռուսալ» ալյումինե ընկերության ղեկավար Օլեգ Դերիպասկայի նկատմամբ, որին պատկանում է ավստրալիական Queensland Alumina ընկերության 20 տոկոսը: