Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը բողոքել է, որ համացանցում «հալածել» են իր փոքրահասակ որդուն
Ռուս հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, բախվել է օգտատերերի կողմից ատելության աննախադեպ ալիքի․ օգտատերերը վիրավորական արտահայտություններ էին արել նրա միակ որդու մասին։ Եվգենի Պետրոսյանի կինը հայտարարել է, որ իրեն վիրավորել են։
Կատակերգուի կինը որդու մասնակցությամբ ջերմ կադրեր էր հրապարակել։ Տեսանյութում փոքրիկը քայլում էր լողափին։ «Այս տեսանյութում Վահանը 1,5 տարեկան է։ Փոքրիկ»,- նշել էր Բրուխունովան։
Որոշ հետեւորդներ բացասական ենթատեքստով էմոջիներ էին օգտագործել։ Բրուխունովային զայրացրել է հեյթերների արձագանքն, ու նա կոպտորեն դիմել է նրանց․ «Այս սոցիալական ցանցում երեխայի մասնակցությամբ լուսանկարներին եւ տեսանյութին բացասական էմոջիներով արձագանքելն ինձ համար նման է դեմքին թքելուն։ Չեմ խոսի այն թերարժեքների հոգեբանական վիճակի մասին, որոնք իրենց նման բան են թույլ տալիս, չհասկացա․ Telegram-ը երեխաների լուսանկարներ տեղադրելու համար չէ»,- նշել է Պետրոսյանի կինը։