100-ամյա կինը հանդարտությունը որպես իր երկարակեցության պատճառ է նշել
Մեծ Բրիտանիայի բնակչուհին նշել է 100-ամյա հոբելյանը եւ իր երկարակեցության պատճառ է անվանել ներքին հանդարտությունը։ Այս մասին տեղեկացրել է Luton Today-ը։
Լութոնի (Բեդֆորդշիր կոմսություն) բնակչուհի Լուիզա Փիրսոնը ծնվել է 1922թ.։ 14 տարեկանում թողել է դպրոցը եւ աշխատանքի անցել փռում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է ֆերմայում։ «Շատ ծանր, բայց հիանալի աշխատանք էր»,- նշել է բրիտանուհին։
Պատերազմից հետո նա աշխատել է որպես մաքրուհի եւ դաստիարակել դստերը։ Փիրսոնն իր երկարակեցության գաղտնիք է համարում դրական հոգեբանական տրամադրվածությունը։ «Ես ոչ մի բանի համար չեմ անհանգստանում։ Պետք է պարզապես շարունակել ապրել եւ ավելի հաճախ ժպտալ»,- ասել է կինը։
Փիրսոնը պատանեկության տարիներից պաշտում է երաժշտությունը եւ պարերը։ Տարիների ընթացքում նրա ճաշակը փոխվել է, բայց մնացել է շվեդական ABBA խմբի հավատարիմ երկրպագուն։ Երկարակյաց կնոջ հոբելյանը շնորհավորելու են եկել ընկերները, աղջիկը եւ երկու թոռները։