«Միսս աշխարհ 2021» տիտղոսին արժանացել է Լեհաստանի ներկայացուցիչը
«Միսս աշխարհ 2021» մրցույթի հաղթող է դարձել Լեհաստանի ներկայացուցիչ Կարոլինա Բելյավսկան, հայտնում է մրցույթի կայքը։
Մրցույթին մասնակցում էր ավելի քան 90 աղջիկ տարբեր երկրներից, այդ թվում Իրաքից եւ Սոմալիից՝ պետություներ, որոնք առաջին անգամ էին իրենց մասնակիցներին «Միսս աշխարհ» մրցույթին ուղարկում։ Եզրափակիչ է անցել միայն 40 մասնակից։
Առաջին վիցե միս տիտղոսին արժանացել է ԱՄՆ ներկայացուցիչ Շրի Սայնին։ Երկրորդ վիցե միս տիտղոսը ստացել է Կոտ դ'Իվուարի ներկայացուցիչ Օլիվիա Յասեն։