Այս ընթացքում մենք պետք է մոտենանք խաղաղության պայմանագրի կնքմանը
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում վիճելի կետերի համաձայնեցումը կտևի մի քանի օրից մինչև մեկուկես շաբաթ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Wirtualna Polska լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, ով նաև ռուս-ուկրաինական բանակցություններում գլխավորում է Ուկրաինայի պատվիրակությունը։
«Այս պահին և՛ ռուսական, և՛ ուկրաինական պատվիրակությունները կանգնած են իրենց դիրքորոշմանը։ Վիճելի կետերի համաձայնեցումը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկուկես շաբաթ։ Այս ընթացքում մենք պետք է մոտենանք խաղաղության պայմանագրի կնքմանը», – ասել է նա։