Ռուսլան Ասլիկյանը հաղթանակով է մեկնարկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
Գեղեցիկ հաղթանակ Ռուսլան Ասլիկյանի կատարմամբ։ 54 կգ քաշային հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Շվեդ Նեբիլ Իբրահիմի հետ մենամարտում մեր մարզիկը կամային հաղթանակ տոնեց։
Առաջին ռաունդում զիջելով 3-2 հաշվով, մեր բռնցքամարտւկը հավաքվեց ու 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկելով մենամարտի ընթացքը` հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։ 1/4 եզրափակիչում Ասլիկյանը կմրցի Լեհաստանի ներկայացուցչի հետ։