Մակրոնը մոտ ժամանակներս Պուտինի հետ զրույց կունենա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա ժամերին նոր հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը։
«Շարունակելով խաղաղ կարգավորման որոնումները՝ ես շաբաթը մի քանի անգամ խոսում եմ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ։ Առաջիկա ժամերին ես կրկին մտադիր եմ բանակցել նախագահ Պուտինի հետ»,- ասել է Մակրոնը։
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է արդյոք իր այցը Կիև, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «ոչինչ չի բացառում»:
Մակրոնը Մոսկվա է այցելել փետրվարի 7-ին՝ Պուտինի հետ բանակցելու։ Հաջորդ օրը Ֆրանսիայի նախագահը եղել է Կիևում։