Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 22 քաղաքացու նկատմամբ
Կանադայի իշխանությունները հակաբելառուսական պատժամիջոցների ցանկում ներառել են ևս 22 ֆիզիկական անձի։ Այդ մասին ասված է Կանադայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Պատժամիջոցների վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ սահմանափակող միջոցները վերաբերում են Բելառուսի պաշտպանության նախարարության 22 բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք, ըստ կանադական կողմի, ներգրավված են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության գործունեության մեջ: