Թողարկվել է Սարիկ Անդրեասյանի «Չիկատիլո» սերիալի երկրորդ եթերաշրջանը
Համացանցում թողարկվել է Սարիկ Անդրեասյանի «Չիկատիլո» սերիալի եզրափակիչ՝ երկրորդ եթերաշրջանը․ սերիալը հիմնված է իրական իրադարձությունների վրա, գլխավոր դերում Դմիտրի Նագիեւն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Okko առցանց-կինոթատրոնի մամուլի ծառայությանը։
Նոր սերիաները նկարահանվել են ամռանը։ Սցենարի հիմքում Խորհրդային Միության տարիներին ամենահայտնի մոլագարի՝ Անդրեյ Չիկատիլոյի երկակի կյանքի պատմությունն ու նրա հանցագործությունների հետաքննություն են։
Երկրորդ եթերաշրջանում կցուցադրվի նրա վերաբերյալ դատական քննությունը։ Նագիեւի կերպարն ամեն կերպ սաբոտաժի է ենթարկում գործընթացը։ Նա մեկ անմեղ է ձեւանում, մեկ՝ խելագար, մեկ՝ քաղաքական բանտարկյալ։
«Իննուսանականների մշուշապատ շրջապտույտում Չիկատիլոն լրագրողների ջանքերով որոշակիորեն «հայտնի» մարդ է դառնում, սակայն արդյունքում արդարություն հաղթում է, եւ մոլորագը ստանում է այն, ինչի արժանի էր։ Ցավոք, նրա մահապատիժը չի կարող կյանք վերադարձնել տասնյակ զոհերին։ Սերիալը նվիրված է նրանց հիշատակին»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։
Առաջին եթերաշրջանի վրա աշխատած դերասանական կազմին միացել է Վիտալի Կիշենկոն։ Հանդիսատեսը նրան ճանաչում է «Մեթոդ», «Չիկի» սերիալներում, ինչպես նաեւ «Արտաքսում», «Մատիլդա», «Փրկության միություն» եւ այլ ֆիլմերում կատարած դերերով։