ՌԴ-ում շաքարի գործարանները գները սահմանել են դոլարով. «Известия»
Շաքարի մի շարք գործարաններ առաջարկում եմ սննդամթերք արտադրողներին գնումներն իրականացնել դոլարով, բայց հաշվարկն անել ռուբլով՝ ըստ այն փոխարժեքի, որը գործում է ապրանքի բեռնման օրը։ Այս մասին տեղեկացրել է «Известия»-ն՝ հղում կատարելով «Ռուսբրենդ» ասոցիացիայի՝ մարտի 16-ին Դաշնային հակամենաշնորհային ծառայությանն (ԴՀԾ) ուղարկած նամակին։
Կազմակերպությունը ԴՀԾ-ին դիմել է իրավիճակը վերլուծելու եւ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ «Ռուսբրենդ»-ի մեջ են մտնում այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Nestle-ն, Unilever-ը, Danone-ը, որոնք Ռուսաստանում զբաղվում են մթերքների արտադրությամբ։
Նամակում նաեւ նշվել է, որ շաքար արտադրողները մտադիր են սառեցնել բեռնումները, եթե սնունդ արտադրողները երկու օրվա ընթացքում պայմանների վերաբերյալ մտքները փոխեն։ Արտադրողները նաեւ նշել են, որ շաքարի գներն ավելացել են 60-70 տոկոսով՝ առանց պարզաբանումների եւ բանակցությունների։
«Ռուսբրենդ»-ում ուշադրություն են դարձրել նաեւ այն հանգամանքին, որ այլընտրանքային մատակարարների ընտրությունը խիստ սահմանափակ է Ռուսաստանի Դաշնության տարածքում շաքարի շուկայում տնտեսական կոնցենտրացման բարձր մակարդակի պատճառով։