Մեդվեդև. Ռուսաստանը կշարունակի պայքարել իրեն հարմար աշխարհակարգի համար
Վարքագիծը, որը դրսեւորում են արեւմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ վերջին տարիներին, հանցավոր եւ անբարոյական է։ Նման գնահատական է տվել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը Telegram-ի իր ալիքում իր առաջին հրապարակման մեջ։
«Արեւմտյան աշխարհի երկրներ վերջին տարիների վարքագիծը Ռուսաստանի նկատմամբ զզվելի, հանցավոր եւ անբարոյական է,- ասել է նա։- Եւ դա, չնայած նրան, որ մենք անկեղծորեն ձգտում էինք լավ հարաբերություններ ունենալ նրանց հետ»:
Մեդվեդևը հիշեցրել է, որ երկրները միասին հաղթեցին ֆաշիզմը 20-րդ դարում եւ պայմանավորվեցին անվտանգության եւ համագործակցության համընդհանուր կանոնների շուրջ։ Բայց այժմ Արեւմուտքի երկակի ստանդարտներն այլեւս ոչ մեկին չեն զարմացնում, հավելել է նա։ «Երբ իրենց պետք է, նրանք կարող են փակել իրենց աչքերն ամեն ինչի վրա, այդ թվում՝ Դոնբասում խաղաղ բնակիչների տարիներ տեւած ոչնչացման: Եթե ինչ-որ բան իրենց հրահանգով չի ընթանում, մեղավորը մեկն է՝ մեր երկիրը»,- հայտարարել է ԱԽ փոխնախագահը։
Մեդվեդեւի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի պայքարել այն աշխարհակարգի համար, որը հարմար է իրեն եւ իր քաղաքացիներին, այնտեղ նացիստների եւ ցեղասպանության համար տեղ չկա։ Արեւմուտքը չի կարողանա «վերադաստիարակել» Ռուսաստանին անգլո-սաքսոնական ձեւով, հնազանդեցնել կամ մասերի բաժանել այն, ասել է նա։