Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանցի քաղաքացիներ են հայտնաբերվել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության տարածքային ստորաբաժանումների գործընկերների հետ պարբերաբար իրականացնում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ:
Մարտի 15-ին և 17-ին Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի Արաբկիրի և Մալաթիայի բաժինների ծառայողները ստուգայցեր են կատարել Մալաթիա Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների հյուրանոցներում: Արդյունքում հայնտաբերվել են Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանցի մի խումբ քաղաքացիներ:
Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Մանրամասները՝ տեսանյութում: