Մեծ Բրիտանիան Starstreak արագընթաց զենիթահրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային
Մեծ Բրիտանիան Starstreak արագընթաց զենիթահրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային, այն լրացնում է բրիտանական բանակի կողմից տրամադրվող այլ ռազմական օգնությունը, այդ թվում՝ ավելի քան 4000 հակատանկային հրթիռները: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։
«Մեծ Բրիտանիան եւ մեր դաշնակիցները շարունակում են աջակցել Ուկրաինային՝ ռուսական ներխուժման դեմ»,- ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ասել է նա։
Բրյուսելում գտնվելու ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Թուրքիայի, Կանադայի, Սլովակիայի, Շվեդիայի եւ Չեխիայի ներկայացուցիչների հետ։