Հայտնի է ռեկորդային արագությամբ լիցքավորվող սմարթֆոնի թողարկման ամսաթիվը
Realme GT Neo 3 նոր ենթաֆլագմանը կներկայացվի Չինաստանում մարտի 22-ին, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ սմարթֆոնը մինչ օրս ռեկորդային 150 Վտ հզորությամբ լիցքավորում կունենա՝ թույլ տալով մարտկոցը 50 տոկոսով լիցքավորել ընդամենը 5 րոպեում:
Realme-ն նաեւ հաստատել է, որ GT Neo 3-ը կլինի առաջին սմարթֆոններից մեկը, որոնք աշխատում են MediaTek Dimensity 8100 նոր չիպով: Դա ութամիջուկ առաջատար պրոցեսոր է, որը կառուցված է 5 նմ տեխպրոցեսի վրա:
Բացի այդ, բրենդը ներկայացրել է մրցարշավային գծերով սմարթֆոնների երկու տարբերակի հետեւի կափարիչի դիզայնը, որը, ըստ Realme-ի, ոգեշնչված է սպորտային մրցումների ոգով։
Նորույթի շնորհանդեսը Չինաստանում տեղի կունենա մարտի 22-ին։ Ռուսաստանում Realme GT Neo 3-ի հայտնվելու ժամկետները եւ դրա արժեքը դեռ հայտնի չեն:
Ըստ բազմաթիվ ինսայդերների՝ Realme GT Neo 3-ը 6.7 դյույմանոց AMOLED էկրան կունենա՝ Full HD+ լուծաչափով եւ 120 Հց թարմացման հաճախականությամբ: Սպասվում է, որ որպես հիմնական տեսախցիկ սմարթֆոնը 50 մեգապիքսել Sony IMX766 սենսոր կունենա՝ պատկերի օպտիկական կայունացման (OIS) աջակցությամբ: Նորույթը համալրված կլինի նաեւ 8 մեգապիքսելանոց գերլայնանկյուն տեսախցիկով եւ 5 մեգապիքսելանոց մակրո մոդուլով։ Առջեւի տեսախցիկը ներկայացված կլինի 32 մեգապիքսելանոց սենսորով։