Թալանել են Պոլ Պոգբայի տունը
Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման ժամանակ թալանել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի առանձնատունը։ Այդ պահին ֆուտբոլիստի երեխաները եղել են տանը։
«Անցած գիշեր իրականություն դարձավ մեր ընտանիքի վատագույն մղձավանջը։ Թալանել են մեր տունը, երբ երեխաները քնած են եղել ննջասենյակում։ 5 րոպեում նրանք խլել են ավելին, քան եղել է տանը։ Նրանք խլել են անվտանգ եւ պաշտպանված լինելու մեր զգացողությունը։ Դա տեղի է ունեցել երեկվա հանդիպման վերջին րոպեներին։ Հանցագործները վստահ են եղել, որ մենք տանը չենք։
Այս աշխարհում չկա ավելի վատ զգացողություն հոր համար, քան երեխաների կողքին լինելու հնարավորության բացակայությունը, երբ նրանք ունեն պաշտպանության կարիք»,- Թվիթերում գրել է Պոգբան։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երկու հանդիպումների (1։1, 0։1) արդյունքում պարտվել է «Աթլետիկոյին» եւ դուրս մնացել Չեմպիոնների լիգայից։