Brent-ը վաճառվում է 99.76 դոլարով բարելի դիմաց
Հինգշաբթի նավթի գնանշումներն աճում են՝ երեք նստաշրջան անընդմեջ ընկնելուց հետո, թրեյդերները շարունակում են հետեւել Ուկրաինայի շուրջ իրավիճակին, ինչպես նաեւ՝ նորություններին Չինաստանից, որտեղ COVID-19-ի հերթական բռնկում է գրանցվել:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 1.74 դոլարով (1.78 տոկոս)՝ մինչեւ 99.76 դոլար բարելի դիմաց։ Չորեքշաբթի Brent-ն էժանացել է 1.89 դոլարով (1.9 տոկոս)՝ բարելի դիմաց կազմելով 98.02 դոլար։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ընթացքում WTI-ի ապրիլյան ֆյուչերսները թանկացել են 1.43 դոլարով (1.5 տոկոս)՝ մինչեւ 96.47 դոլար բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրն էժանացել էր 1.4 դոլարով (1,5 տոկոսով)՝ մինչեւ 95.04 դոլար բարելի դիմաց։