Կառավարության նիստը (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 17-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 26-ը չի զեկուցվում, եւս 1 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին,
- Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին,
- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին եւ այլ հարցեր: