Լավրովն աշխարհում ստեղծված իրավիճակը դարակազմիկ է անվանել
Ներկայիս իրավիճակը դարակազմիկ է, «ճակատամարտ» է գնում նրա համար, թե ինչպիսի տեսնք կունենա աշխարհակարգը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Սա ճակատագրական պահ է, սա դարակազմիկ պահ է ժամանակակից պատմության մեջ, քանի որ այն արտացոլում է «ճակատամարտը»՝ այս բառի ամենալայն իմաստով, թե ինչպիսի տեսք կունենա աշխարհակարգը»,- ասել է նա ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: